211652_close_icon
views-count1042 դիտում article-date 10:40 07-06-2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում. Մարիաննա Ղահրամանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը։ Իրավասու մարմիններին կոչ ենք անում ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը, այդ թվում՝ քարոզչանյութերի մասով»։

Նմանատիպ նյութեր