211652_close_icon
views-count1981 դիտում article-date 11:08 07-06-2026

Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ հարևանի շունը հաչացել է 32-ամյա տղամարդու մանկահասակ երեխայի վրա, տղամարդն էլ վերցրել է հրացանը և կրակել շան վրա

Մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 28-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Խորեն  Խ․-ի շունը, որը գտնվել է արձակված վիճակում հաչացել է հարևանությամբ բնակվող 32-ամյա Կարեն Հ․-ի մանկահասակ երեխաների վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Կարեն Հ․-ն Թալին քաղաքի Խանջյան փողոցում իր հորը պատկանող որսորդական հրացանով մեկ կրակոց է արձակել Խորեն Խ․-ի շան ուղղությամբ և սատկացրել։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք  որսորդական ողորկափող հրազենի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր