211652_close_icon
views-count1723 դիտում article-date 18:05 09-06-2026

Արտակարգ իրավիճակ՝ Ծաղկաձորում․ Հրազդան գետը ափերից դուրս է եկել ու ողողել մի քանի փողոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած անձրևն ու կարկուտը որոշ ժամանակ Ծաղկաձոր քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածը, դարձրել էին դժվարանցանելի։

Պատճառը ոչ միայն անձրևն ու կարկուտն էին, այլ նաև Հրազդան գետի վարարումն ու ափերից դուրս  գալը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր