211652_close_icon
views-count337 դիտում article-date 20:00 10-06-2026

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ԱԺ հերթական ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են ԿԸՀ կայքում ու կոչ է անում որևէ քաղվածքի հղում անելիս կեղծ տվյալներ չտարածել։

«ԶԼՄ մեր գործընկերներին տեղեկացնում ենք, որ ընտրական համակարգի բարի համբավին և հեղինակությանը հասցված  վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, անհրաժեշտության դեպքում նաև դատական հայցեր ներկայացնելու միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ԿԸՀ-ից:   

Նմանատիպ նյութեր