Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ
Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նշենք, որ այսօր հորդառատ անձրևներ են տեղացել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում։
Հունիսի 10–11-ին Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել էր 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ, ինչը վկայում է ամպրոպային գործընթացների ինտենսիվ զարգացման մասին։ Քաղաքի առանձին հատվածներում տեղումները եղել են առավել ինտենսիվ․ արբանյակային տվյալների համաձայն՝ տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ։