211652_close_icon
views-count33718 դիտում article-date 20:31 11-06-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ կայծակի հարվածից Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներ․ ժամանել է Կոտայքի մարզպետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել են «Mercedes Sprinter» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ և բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կայծակի հարվածի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել և վնասվել են ինչպես ասվալտի շերտը, այնպես էլ մետաղական կոնստրուկացիաները, երկաթե արգելապատնեշները և բետոնե սալերը։ 

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ում հանձնարարականով այս պահին ժամանում են համապատասխան մասնագետներ, որոպեսզի նորոգեն կամուրջը և այն դառնա երթևեկելի։

 21։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը, ով արդեն Կոտայքի մարզպետ Ա. Սահակյանի հետ քննարկումներ է անցկացնում և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին տվել է հանձնարարական՝ շատ արագ կամրջի նորոգումը սկսելու մասին։

Պարեկներն էլ քիչ առաջ պարզել են, որ նշված վայրից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, հրաժարվել է մնալուց, իսկ մյուսը մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ։

Պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանը, ով ՀՀ ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանի և Կոտայքի մարզպետ Ա. Սահակյանի հետ արդեն քննարկում է հետագա անելիքները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Հրազդանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ։


 Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր