211652_close_icon
views-count316 դիտում article-date 17:59 12-06-2026

Այս ամենն այնքան է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ այս իշխանության ստեղծողը դիկտատուրա է կառուցում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Քրեակատարողական հիմնարկում Աշոտ Երկաթին էի տեսության գնացել։ Պարզ է, չէ՞, թե ընտրություններից առաջ ինչու նրան բռնեցին, ինչ խնդիր լուծեցին և ինչ հաշվարկով էր դա արվել։

Մարդուն իր հայրենիքը սիրելու և այն պաշտպանելու համար բանտ նստեցրին, մեկուսացրին, սահմանափակեցին հանրային և քաղաքական գործունեությունը։

Ու այս ամենն այնքան ժամանակ է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ չարիքի այս իշխանությունը կա, իսկ դրա ստեղծողը դիկտատուրա է կառուցում»։

Նմանատիպ նյութեր