211652_close_icon
views-count622 դիտում article-date 14:38 14-06-2026

«Մուրազները փորներն է մնալու, Գյումրիում արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու, ՔՊ-ին իշխանություն տվող չկա, սա Ախուրյանի համայնքապետարանը չէ». Գևորգ Ավագյան․ 168.am

Նախորդ տարի գարնանը Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը չի հաշտվում կրած պարտության հետ և ժամանակ առ ժամանակ խոսում է Գյումրիում կրկին ընտրություններ անցկացնելու մասին։

Համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կրկին խոսեց Գյումրիում հրատապ կարգով ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Գյումրեցի հասարակական գործիչ Գևորգ Ավագյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել, նման լիազորություններ չունի, քանի որ արտահերթ ընտրություններ լինում են այն ժամանակ, երբ ավագանին վիճարկում է։

«Եթե հիմա ավագանին իր տեղում է, քվորում ապահովում է, ի՞նչն է խնդիրը։ Երբ Նիկոլ Փաշինյանը նման բան է ասում, նշանակում է՝ «անցնում» է Սահմանադրության վրայով, սահմանադրական կարգն է տապալում։ Եթե համայնքապետարանում ավագանին կա, համայնքապետին փոխարինողը կա, ի՞նչ հիմքով է արտահերթ ընտրություններ անցկացնում։

Դու դեռ չգիտես՝ վարչապետ կլինե՞ս, թե՞ չես լինելու, արդեն հայտարարում ես, որ Գյումրիում նոր ընտրություններ պետք է լինեն։
Կանգնում, ասում են՝ 58-րդ թաղամասն այս ի՞նչ վիճակում է, Կառավարությունն իր ծրագրով պետք է վերականգներ, մարդիկ մտածում են, թե Գյումրու համայնքապետարանը պետք է աներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Ավագյանը։

Ըստ նրա՝ գյումրեցին որևէ մեղք չունի, որ Հայաստանում իշխանություն չկա, 8 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավար է, ու Գյումրին ընդդիմադիր համայնքապետ է ընտրում։

«Մուրազները փորներն է մնալու՝ Գյումրիում արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու, Սամվել Բալասանյանը չէ, որ իշխանությունը հանձնի, հետո գնան արտահերթ ընտրությունների։

Այստեղ շատ մարդիկ մտածում են, որ ավելի լավ է գնան նստեն, քան մասնակցեն իշխանությունների ապօրինի ընտրություններին, որոնք, ըստ իրենց, պետք է անցկացնեն Գյումրիում։

ՔՊ-ին իշխանություն տվող չկա, սա Ախուրյանի համայնքապետարանը չէ։ Գյումրեցին միշտ մերժել է ՔՊ-ին ու մերժելու է, թող թվերը ճշտեն, Գյումրիում 50 տոկոս ձայն չեն տարել։

540 հազար մարդ ընդդիմությանն է ընտրել, թող պահանջատեր լինեն ու տեր կանգնեն իրենց ձայնին, որ իշխանությունն էլ հասկանա, թե որքան մարդ է ընդդիմությանը ձայն տվել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա շեշտեց՝ սա արդեն ոչ թե կուսակցությունների հարց է, այլ արդեն դրված է Հայաստանի հարցը։

«Ալկոհոլի, ծխախոտի, դիզվառելիքի ակցիզային հարկը բարձրացնում են, ժողովրդին էլ հիմարացնում են, ամեն ինչ թանկացնում են։

Հիմա, եթե ծխախոտը գնում ենք 1000 դրամով, բարձրանալուց հետո պետք է գնենք 1200-1300 դրամով։

Այս ժողովուրդը պետք է այս ամենը գիտակցի, իր իրավունքին ու երկրին տեր կանգնի։

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Գյումրիում ընտրություններ պետք է անցկացնի, սա պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվի, ուսումնասիրեն, թե ինչից ելնելով է նա նման բան ասում»,- ընդգծեց Գևորգ Ավագյանը։

Մանրամասն՝  սկզբնաղբյուրում     

Նմանատիպ նյութեր