Արտակարգ իրավիճակ՝ Երևանի «Բարեկամություն» մետրոյի գետնանցումում, որտեղ անձրևաջուրն իր սև գործն է արել․ քաղաքացիներն ասում էին․ «Բոլոր քաղաքապետերի խոստումները դատարկ դուրս եկան»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 14-ին, տեղացած անձրևը ապացուցեց, որ Երևանում, որքան էլ քաղաքապետեր փոխվեն, միևնույն է, «Բարեկամություն» մետրոյի գետնանցումում տեր-տիրականը անձրևն է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հորդառատ անձրևի և ջրահեռացման խողովակների խցանման պատճառով անձրևաջուրը անհարմարություններ է ստեղծել գետնանցումում առևտրով զբաղվող քաղաքացիների համար։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները իրենց դժգոհությունն էին հայտնում՝ ասելով․ «Երևանում ինչքան քաղաքապետ փոխվեց, այս խնդիրը մնաց անլուծելի։ Ամեն անգամ, երբ եղանակը անձրևում է, մենք մեզ պատկերացնում ենք երևանյան Սևանում, իսկ ավելի լուրջ՝ խոշոր չափի վնասներ ենք կրում, քանի որ այդ անձրևաջրերն ու դրանց խառնված տիղմը խանութներում եղած ապրանքների մեծ մասը փչացնում են»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։