Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, բայց կտաքանա. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 15-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 17-19-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 15-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 15-ին կեսօրից հետո սպասվում էկարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 16-ի և 18-19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21...+23 աստիճան։