211652_close_icon
views-count313 դիտում article-date 21:31 15-06-2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ: Այս մասին հայտնում  են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ կարևորելով ընթացիկ և նոր ուղղություններով կոնկրետ ծրագրերի իրականացումը։ Ընդգծվել է գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրի ծավալների ավելացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված քայլերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև տարածաշրջանում փոխգործակցության խթանման դինամիկան։  Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և շարունակական աշխատանքներն ուղղված են դրա հետագա ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր