211652_close_icon
views-count313 դիտում article-date 13:20 16-06-2026

Եվրագավաթների վիճակահանություն. հայկական ակումբների հավանական մրցակիցները

Այսօր՝ հունիսի 16-ին, կկայանան 2026/27 թթ․ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունների որակավորման առաջին փուլի վիճակահանությունները: Հայկական ակումբներն արդեն իսկ գիտեն իրենց հավանական մրցակիցներին և անհամբերությամբ սպասում են բախտորոշ իրադարձությանը։

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» սպասում է մրցակցին

Հայաստանը հին աշխարհամասի գլխավոր ակումբային մրցաշարում ներկայացնելու է «Արարատ-Արմենիան»: Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Արդեն հայտնի են այն 7 ակումբները, որոնցից մեկը որակավորման առաջին փուլում բաժին կհասնի մեր չեմպիոնին․

«Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա)

«ԿուՊՍ Կուոպիո» (Ֆինլանդիա)

«Լինքոլն Ռեդ Իմփս» (Ջիբրալթար)

«Ռիգա» (Լատվիա)

«Ֆլորա Տալլին» (Էստոնիա)

«Լարն» (Հյուսիսային Իռլանդիա)

«Նյու Սեյնթս» (Ուելս)

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 14-ին և 15-ին:

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկն» ու «Ալաշկերտը» պայքարի մեջ են

«Փյունիկը» վիճակահանությունից առաջ ընդգրկվել է 3-րդ զամբյուղի «Seeded» (ուժեղների) թիմերի շարքում և որպես մրցակից կարող է ստանալ հետևյալ ակումբներից մեկին․

«Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)

«Դինամո Սիթի» (Ալբանիա)

«Վիրտուս» (Սան Մարինո)

«Մորնար» (Չեռնոգորիա)

«Մարսաշլոկ» (Մալթա)

Մեր մյուս ներկայացուցչի՝ «Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են․

«Տորպեդո Քութայիսի» (Վրաստան)

«Վելեժ» (Բոսնիա և Հերցեգովինա)

«Ելիմայ Սեմեյ» (Ղազախստան)

«Պետրովաց» (Չեռնոգորիա)

«Էլբասանի» (Ալբանիա)

Կոնֆերենցիաների լիգայի, ինչպես նաև Եվրոպա լիգայի (որի վիճակահանությունը ևս կայանալու է այսօր) որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին:

Բոլոր մրցաշարերի համար խաղերի հաստատված օրերն ու մեկնարկային ժամերը ՈՒԵՖԱ-ն կհրապարակի վիճակահանություններից անմիջապես հետո:

Նմանատիպ նյութեր