211652_close_icon
views-count748 դիտում article-date 21:47 17-06-2026

Նոր սահմանադրության ընդունումը, որով կարգելվի որևէ մեկին երկու անգամից ավել զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը. Բաբկեն Հարությունյան

«Նոր սահմանդրություն և երկիրը երկու ամգամից ավել ղեկավարելու արգելք»,-վերտառությամբ գրության մեջ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը գրում է.

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը բազմիցս են ասել, որ իրենց նպատակը վարչապետի պաշտոնից Փաշինյանի հեռացումն է` հանուն Հայաստանի։ Փաշինյանն էլ իր հերթին է բազմիցս հայտարարել, որ իր նպատակը նոր սահմանադրություն ընդունելն է` հանուն Հայաստանի։ Երկու հակադիր կողմերի, այսպես կոչված նախկինների և ներկաների, և ոչ միայն նրանց, այլև հանրության, ողջ քաղաքական դաշտի միջև ծայրահեղ լարվածությունը թուլացնելու միջոց կարող է լինել նոր սահմանադրության ընդունումը, որով կարգելվի որևէ մեկին երկու անգամից ավել զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը` վարչապետ, թե նախագահ, ընդ որում, օրենքը պետք է ունենա հետադարձ ուժ, այսինքն նախկին նախագահներն էլ, ներկա վարչապետն էլ չպետք է այլևս ղեկավարեն երկիրը։

Սրանով վերջ կդրվի տասնամյակներ շարունակ նախկին-ներկա մեծ հակադրությանը և կձևավորվի նոր քաղաքական դաշտ։

Ի դեպ` Նիկոլի ժամանակ է, որ այս խնդիրը շատ ակնհայտ է, նախկինում նույնպես եղել է ՀՀՇ-Կոմկուս, հետո Քոչարյան-ՀՀՇ, Քոչարյան-Սարգսյան մեծ լարվածություն, ուղակի դրանք չեն եղել այսօրվա չափերի։

Ամերիկայում նույնպես մարդը չի կարող է երկու անգամից ավել լինել նախագահ, Հունգարիայում էլ վերջերս նման որոշում կայացվեց։ Հայաստանն էլ այս երկրներից ավելի ժողովրդավար չէ»։

Նմանատիպ նյութեր