211652_close_icon
views-count679 դիտում article-date 21:13 17-06-2026

«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական

«Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում 

-Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51
-Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13
-Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65
տեղամասերի ընտրողներին առանց վարանելու պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։

«Անկախ դիտորդ» դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։

Այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը։

Նմանատիպ նյութեր