211652_close_icon
views-count340 դիտում article-date 20:57 18-06-2026

Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Հիշու՞մ եք մետրոյում Նիկոլի հիստերիան Արցախի հերոս հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր եւ թոռնիկի դեմ։ Այդ օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի, աշխարհի առաջնության ուղեգրի համար։

Նա իհարկե հաղթեց, բանի տեղ չդնելով նիկոլական լաչառությունը։

Ու հիմա ուշադիիիիր

Արամը քիչ առաջ Բաթումիում անցկացվող աշխարհի առաջնությանը հաղթել է թուրք մրցակցին, ներկայացնելով Հայաստանը։

Հիմա հարց. լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան...»։

Նմանատիպ նյութեր