211652_close_icon
views-count2473 դիտում article-date 11:37 19-06-2026

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու 2/1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 22-ից։

ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր