211652_close_icon
views-count922 դիտում article-date 22:58 19-06-2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս Մելոնիին իր կողմնակիցը չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին չի համարում իր կողմնակից՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնել է NBC News-ի Սպիտակ տան թղթակից Գեյբ Գուտիերեսը X-ում։

«Նա մեծ կողմնակից էր։ Բայց ես չեմ ուզում, որ նա լինի իմ կողմնակիցը, քանի որ նա այնտեղ չէր ՆԱՏՕ-ի հետ Հորմուզի նեղուցի հարցում», – լրագրողը մեջբերել է Թրամփի խոսքերը NBC News-ի հետ հեռախոսազրույցում։

Ամերիկացի առաջնորդը, այսպիսով, կրկնել է Իտալիայի վարչապետի հասցեին իր քննադատությունը։

Ավելի վաղ Թրամփը պնդել էր, որ Մելոնին «աղաչել է իրեն լուսանկարվել իր հետ» Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում։ Իտալիայի վարչապետը ավելի ուշ Սպիտակ տան գործող նախագահի հայտարարությունները անվանել է «լիովին հորինված»։

Նմանատիպ նյութեր