211652_close_icon
views-count1291 դիտում article-date 10:48 21-06-2026

Երևանի Կիլիկիա թաղամասի Այասի փողոցում ամեն պահի տապալվող փայտե էլեկտրասյան տակով անցնելուց մեծահասակներն ու երեխաները խաչակնքվում են․ նրանք դիմում են Տիգրան Ավինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոչ միայն Երևանում, այլև մարզերում կան բազմաթիվ վտանգավոր փայտե և բետոնե սյուներ, որոնք ամեն պահի վտանգ են առաջացնում քաղաքացիների համար։

Վերջին ամիսներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Ռոման Պետրոսյանի կարգադրությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, մեծ թվով վտանգավոր սյուներ են ապամոնտաժվել, մեծ մասն էլ փոխարինվել է նորերով։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանում՝ Կիլիկիա թաղամասի Այասի փողոցի 69/1 հասցեի մոտ, մի քանի տարի է՝ ամեն պահի տապալվող փայտե էլեկտրասյունը պատուհաս է դարձել բնակիչների համար։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Ամեն անգամ, երբ ուժեղ քամի է լինում, փայտե սյունը ճոճվում է, և միայն լարերն են, որ պահում են այն։ Քանի տարի է դիմել ենք պատասխանատու մարմիններին, որպեսզի այն փոխեն, բայց ամեն անգամ խոստանում են, ու մենք ամեն անգամ հույսով սպասում ենք, իսկ սայլը տեղից չի շարժվում։

Երևի սպասում են, որ մի օր տապալվի, ու այդ պահին մարդիկ վնասներ կրեն, նոր ցուցաբերեն բարի կամք։ Հիմա խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ինքը միջամտի, ու վստահ ենք, որ քաղաքապետի մի հանձնարարականը այդ պատասխանատուներին կստիպի գործել և մեզ հնարավորություն կտա անվտանգ, առանց ահը սրտներովս քայլել այդ հատվածով»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր