ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
Շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել եւ զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագրի մասնակիցների հետ։
Պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հյուրընկալել է «Գերմիոնա» կրթական համալիրի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ընդունել է խորհրդարանական Շիրակ Թորոսյանը:
Պատգամավոր Էմմա Պալյանը հանդիպել է Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի սաների հետ:
Երեւանի Լեւոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ էլ զրուցել է խորհրդարանական Էսթեր Այվազյանը։
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարբեր երկրների եւ միջազգային կառույցների հետ հարաբերություններին, իրականացվող կրթական ծրագրերին:
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել խորհրդարանի աշխատանքներին: