211652_close_icon
views-count376 դիտում article-date 16:18 22-06-2026

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով արգելված իրեր փոխանցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ հունիսի 21-ին՝ ժամը 02։45-ի սահմաններում, վնասազերծել են անօդաչու թռչող սարքը և հիմնարկի տեղամասերի միջանկյալ հատվածից հայտնաբերել այն։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր