211652_close_icon
views-count514 դիտում article-date 20:29 22-06-2026

Նարեկ Կարապետյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանը կարճ տեսանյութով պատասխանել է Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի՝ նախկինում արած հայտարարություններին, թե  300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման ֆեյք է։

Նա ներկայացրեց ներկայացրեց Ադրբեջանի Մեժլիսի պաշտպանության և անվտանգության  հարցերով հանձնաժողովի նախագահի հարցազրույցից մի հատված, որտեղ նա խոսում է «իրենց պատմական հողեր» վերադառնալու մասին։ 

Ըստ Կարապետյանի՝ Փաշինյանին չի հաջողվելու իրականացնել ադրբեջանական հերթական պահանջները, քանի որ ՔՊ-ն ընտրությունների արդյունքում չունի սահմանադրական մեծամասնություն, և Հայաստանի սահմանադրությունը հօգուտ Ադրբեջանի՝ չի կարող փոխել։

Նմանատիպ նյութեր