Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի բաշխման ցանցում ընթացիկ տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին վթարային հոսանքազրկումների միջին տևողությունը կազմում է 57,7 րոպե/բաժանորդ, իսկ 2025թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 78,9 րոպե/բաժանորդ, aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ըստ այդմ. ժամանակավոր կառավարման վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով։
Անխոս, դա ՀԷՑ-ի հազարավոր աշխատակիցների համառ աշխատանքի, անխոնջ նվիրումի և բարձր հանձնառության արդյունք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, և առաջին հերթին, էներգետիկ-տեխնիկական և ինժեներական ստորաբաժանումների մասնագետներին»,- նշել է Պետրոսյանը։