211652_close_icon
views-count511 դիտում article-date 19:15 23-06-2026

Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է՝ այսօր քաղաքապետարանում ծեծի ենթարկվելուց հետո։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նա նշել է, որ դիմել է Էրեբունի ԲԿ։ Մեր ճշգրտող հարցին, թե հաղորդում ներկայացնելո՞ւ է իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, Տեր-Եսայանն ասել է. «Հիվանդանոց եմ եկել ստուգվելու, լավ չեմ զգում ինձ։ Գլխի ցավ ունեմ, աչքս էլ ուռել է։ Հնարավոր է ոստիկանություն էլ գա, հնարավոր է հաղորդում էլ ներկայացնեմ, տեսնենք»։

Հիշեցնենք՝ այսօր ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվել է։ Ավագանու անդամները սկսել են փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել, լեզվակռվբի բռնել, ինչը թեժացել է և դարձել ծեծկռտուք։

Նա մեզ հետ զրույցում նաև ասաց, որ այդ ծեծից հետո չի ստացել առաջին օգնություն։
«Ո՛չ շտապ օգնություն են կանչել, ո՛չ բուժօգնություն են ցույց տվել, ո՛չ իրենց բժիշկներն են եկել, ոչ ոք չի եկել, անգամ ոստիկանությունը, որ տեսնի ինչ խնդիր է»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր