ՍԴ–ի որոշումն է եղել. Զեյնալյանը՝ ընդդիմության բողոքի քննությանը չմասնակցելու մասին
News.am-ը գրում է․ Սահմանադրական դատարանի որոշումն է եղել իմ և Վլադիմիր Վարդանյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր որոշումն է եղել՝ չմասնակցել ՍԴ–ի՝ ընտրությունների արդյունքների վիճարկմանը վերաբերող նիստին։
Ճշտող հարցին՝ արդյոք ինքը համաձայն է ՍԴ–ի այդ որոշմանը և կարծում է, որ իր չմասնակցելը ճիշտ է, Զեյնալ;յանը միայն կրկնեց, որ դա ՍԴ–ի որոշումն է։
Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին, Զեյնալյանն ասաց. «Քննարկվել է Սեդա Սաֆարյանի անհնարինության հարցը և մերժվել է։ Իսկ ես հետևելու եմ նիստին, ուշ-ուշով»։
Նշենք, որ այսօր ՍԴ–ն քննարկելու է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։
Նշենք, որ այս նիստին չեն մասնակցելու ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, քանի որ ՍԴ–ն որոշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում