Ինձ թվում է՝ այս պահի դրությամբ կալանավայրերում ավելի շատ անմեղ մարդ կա, քան մեղավոր. Անահիտ Ադամյան
«Ինձ թվում է՝ հատուկ են անում, որպեսզի պատժեն, որպեսզի ինչ-որ մանր վրեժխնդրություն լուծեն Ավետիքից ընտրությունների ողջ ընթացքում իր ակտիվ խոսքի, իր մասնակցության, կեղծիքների բացահայտման և ընտրողների իրավունքների պաշտպանության համար»,- Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։
Նա պատմեց, որ պատահաբար գտել է 2022 թվականի հունիսի 24-ին արված իր ֆեյսբուքյան գրառումը, որտեղ գրել էր՝ «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին», և ընդգծեց, որ արդեն չորս տարի հետո նույն օրը կրկին Չալաբյանին կալանավորել են։
Հիշեցնենք, որ Չալաբյանի նկատմամաբ դատարանն ընտրել է երկամսյա կալանք՝ առանց տեսակցության հնարավորության։
«Ինձ թվում է այս պահի դրությամբ կալանավայրերում ավելի շատ անմեղ մարդ կա, քան մեղավոր։ Մեր քաղբանտարկյալները, ոչ միայն Ավետիքը, հայտնվում են այդ կալանավայրերում, հետո տեսնում եք՝ արդեն ինչ է կատարվում, մի տարի հետո բաց են թողնում, արդարացում են, որովհետև չկա քրեական գործ, չկա որևէ իրավական պատճառ, որով Ավետիքը պետք է լինի այսօր դատապարտված կամ նրա դեմ հարուցված լինի որևէ քրեական գործ»,- ասաց նա։
Նրա համոզմամբ՝ իշխանությունների նպատակը ակտիվ ընդդիմադիր գործիչներին հնարավորինս երկար ժամանակով մեկուսացնելն է։
«Այս ամենը ընդամենը այն նպատակի համար է, որպեսզի ակտիվ, ազնիվ և քաջ քաղաքական գործիչներին ինչքան հնարավոր է իզոլացված պահեն այսպիսի կարևոր պահերին»,- նշեց նա։
Անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ Ադամյանը վստահություն հայտնեց, որ դատաքննության ընթացքում մեղադրանքները չեն հիմնավորվի։
«Երբ գործը հասնի արդեն բուն դատաքննության փուլին, երբ արդեն ազատ լինեն բոլորը խոսելու, պարզ կդառնա, որ այնտեղ ընդհանրապես ոչ մի փաստացի տվյալ չկա։ Այն կքանդվի բացառապես շատ պարզ հակափաստերի հիման վրա, և կպարզվի, որ ընդհանրապես ոչինչ չկա։ Ուղղակի բաց կթողնեն»,- ասաց նա։
Անահիտ Ադամյանի խոսքով՝ իրենց ընտանիքը դատարանին ներկայացրել է բոլոր փաստաթղթերը՝ կապված թե՛ իրենց կրտսեր երեխայի, թե՛ Ավետիք Չալաբյանի առողջական վիճակի վերաբերյալ։
«Մենք ունենք չորս երեխա, որից փոքրը անչափահաս է և հաշմանդամություն ունի։ Մենք բոլոր թղթերը ներկայացրել ենք։ Ավետիքն ունի առողջական խնդիրներ՝ և՛ արյան, և՛ սրտի հետ կապված։ Ոչ միայն հաշվի չեն առել, այլ ընտրել են ամենախիստ տարբերակը՝ կալանավորելը։ Նույնիսկ թույլ չեն տալիս, որպեսզի մենք՝ ընտանիքի անդամներն իրեն այցելենք»,- ասաց նա։