211652_close_icon
views-count370 դիտում article-date 20:17 26-06-2026

Սահմանադրական դատարանն իր գործողություններով առաջացրեց լեգիտիմության խնդիր․ Վարդևանյան

«Վաղը ավելի կարևոր նաև շեշտադրումներ տեղի կունենան, քանի որ հարցուպատասխանի ձևաչափն ենք ունենալու, բայց այսօր մեկ  հանգամանք այլևս հաստատվեց՝ Սահմանադրական դատարանը,  իր նախաձեռնությամբ, իր իսկ լեգիտիմությունը կասկածի տակ է  դրել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ 

Վարդևանյանն ընդգծեց, որ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը այդպես լուծելով ՝Սահմանադրական դատարանը հենց իր իսկ գործողություններով առաջացրեց լեգիտիմության խնդիր։

«Չեմ պատկերացնում, ինչպես էր հնարավոր հենց այդ ձևով լուծել նշված հարցը։ Այո, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը նախատեսում է, որ պետք է Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը ներկայացնի Սահմանադրական դատարանի դատավորի մասնակցության անհնարինության հարցը։ Բայց այն հանգամանքները, որոնք մենք ներկայացրեցինք նիստի ընթացքում, նախկինում քննարկված չէին։ Սահմանադրական դատարանի դատավորներից նաև հնչած հարցերը ևս դրա մասին էին վկայում։ Սակայն որևէ  դատավոր այդ հարցը չբարձրաձայնեց»,- ասաց փաստաբանը։

Նա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության անկախ մարմին հանդիսացող Հակակոռուպցիոն կոմիտեն, այսքան քրեական վարույթների հարցեր քննելով, «Քաղաքացիական պայմանագրի» վերաբերյալ ունի 0 հարուցած վարույթ։

Վարդևյանը հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժը վիճարկել է ընտրության արդյունքները։

«Մենք ընտրության արդյունքները ոչ միայն վիճարկում ենք, այլև  գտնում ենք, որ դրանք պետք է անվավեր ճանաչվեն՝ կա՛մ նշանակվի ընտրությունների 2-րդ փուլ, կա՛մ մանդատերի բաշխման նոր կարգ սահմանվի»,- հավելեց նա։

Նմանատիպ նյութեր