211652_close_icon
views-count856 դիտում article-date 21:19 26-06-2026

«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով

«Թել-Սել» ԲԲԸ-ն շարունակում է ընդլայնել ծառայությունների շրջանակը՝ ներդնելով նոր թվային լուծումներ և գրանցելով գործունեության առանցքային ցուցանիշների աճ։ Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեցին 2025 թվականի արդյունքները, որոնք վկայում են ընկերության կայուն զարգացման և արդյունավետ կառավարման մասին։

 Ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ վերջին 19 տարիների ընթացքում ընկերությունը շուկա է բերել նոր ծառայություններ և պրոդուկտներ, որոնք հետագայում դարձել են ոլորտի զարգացման չափանիշ, և այդ ուղղությամբ սկսել են շարժվել բազմաթիվ ընկերություններ։



 2026 թվականի մայիսի դրությամբ Telcell Wallet հավելվածի նույնականացված օգտատերերի թիվը հասել է 544 հազարի՝ մեկ տարվա ընթացքում աճելով գրեթե 14 տոկոսով, իսկ ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 250 հազարը՝ աճելով 17.4 տոկոսով։ «Թել-Սել» էկոհամակարգով իրականացված վճարումների ընդհանուր ծավալը 2025 թվականին կազմել է 962 միլիարդ դրամ՝ շարունակելով վերջին տարիների կայուն աճը։ 



Դրական դինամիկան պահպանվել է նաև 2026 թվականի առաջին ամիսներին։ Շարունակել են աճել ինչպես «Թել-Սել» տերմինալներով, այնպես էլ Telcell Wallet հավելվածով կատարվող վճարումները։ Տերմինալներով վճարումների ծավալն ավելացել է 6.5 տոկոսով, իսկ հավելվածով իրականացված գործարքների ծավալը՝ 10.3 տոկոսով, ինչը վկայում է թվային ֆինանսական լուծումների նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ 

Զգալի առաջընթաց է գրանցել նաև Telcell Visa թվային քարտը. քարտապանների թիվն արդեն գերազանցել է 100 հազարը, իսկ քարտով իրականացված վճարումների շրջանառությունն աճել է 115 տոկոսով։ Միաժամանակ շուրջ 70 տոկոսով ավելացել են տվյալ պրոդուկտից ստացվող եկամուտները։ Ընկերությունը շարունակում է զարգացնել նաև իր ծառայությունների ենթակառուցվածքը՝ զբաղեցնելով շուկայում միանձնյա առաջատարի դիրքը։ Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում գործում է ավելի քան 4700 «Թել-Սել» տերմինալ։

Telcell Service դուստր ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շարքում Արտյոմ Ղազարյանն առանձնացրեց Power Bank Station-ների նախագիծը, որոնց թիվն արդեն հասել է շուրջ 500-ի, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է այն հասցնել 1000-ի։

 2025 թվականին ընկերությունը շուրջ 120 միլիոն դրամ է ներդրել տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու նպատակով։ Ֆինանսական արդյունքների համաձայն՝ ընկերության հասույթը կազմել է 12.8 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր շահույթը՝ 992 միլիոն դրամ։ 

Տարեկան ժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց նաև նոր նախագիծ, որի մեկնարկը կտրվի առաջիկայում։ Ամփոփելով տարին՝ Արտյոմ Ղազարյանը պատասխանեց բաժնետերերին հուզող հարցերին, լսեց նոր առաջարկներ և շնորհակալություն հայտնեց բաժնետերերին, տնօրենների խորհրդին և «Թել-Սել»-ի ողջ թիմին։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր