211652_close_icon
views-count466 դիտում article-date 14:47 28-06-2026

ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները, թե 2026 թվականի հունիսի 27-ին Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չեն իրականացվել մաքսային մարմնի աշխատակիցների անգործության պատճառով, ինչպես նաև թե տեղեկատվական համակարգը չի գործել, չեն համապատասխանում իրականությանը։

Հայտարարել են ՊԵԿ-ից։

«Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով։

Նշված ժամանակահատվածում գրանցվել է 309 մուտք և 266 ելք, ինչը փաստում է, որ մաքսային կետը գործել է սահմանված կարգով։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից։

Հիշեցնում ենք, որ մաքսային մարմինների գործունեության վերաբերյալ հարցերի, դժգոհությունների կամ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել Պետական եկամուտների կոմիտե։ Յուրաքանչյուր դիմում կուսումնասիրվի սահմանված կարգով, և կտրամադրվի հիմնավորված պատասխան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր