211652_close_icon
views-count307 դիտում article-date 19:46 29-06-2026

Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Ռոմանոս Պետրոսյան

«Շատ վատթար և խեղված էներգահամակարգ ենք ժառանգել,  մի կերպ սպասարկումն իրականացնում ենք, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Ի պատասխան հարցին, թե պետությո՞ւնն է ներդրում անելու, թե՞ մասնավորը, ասաց․ «Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի․ վերամասնավորեցման դեպքում՝ մասնավորը, պետականացված մնալու դեպքում՝ պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի»։

Նրա փոխանցմամբ՝ հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին։

Նմանատիպ նյութեր