«Լեյքերսը» հայտարարեց Լեբրոն Ջեյմսի հեռանալու մասին
Լեբրոն Ջեյմսը՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, հեռացել է Լոս Անջելես Լեյքերսից՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։ Այս մասին հայտնել է թիմի մամուլի ծառայությունը:
«Լեբրոն Ջեյմսը պատմության մեծագույն մարզիկներից մեկն է։ Մենք հավերժ երախտապարտ կլինենք նրա ութ տարիների համար «Լեյքերս»-ում, այդ թվում՝ այն տիտղոսի համար, որին նա մեզ հասցրեց ամենադժվարին պայմաններում, և այն անթիվ ռեկորդների համար, որոնք նա գերազանցեց մեր մարզաշապիկներով։ Մենք նրան մաղթում ենք հաջողություններ ապագայում՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Նա միշտ կլինի «Լեյքերս» ընտանիքի ցանկալի անդամը», – ասվում է հայտարարության մեջ։
Ջեյմսը «Լեյքերս»-ում խաղացել է 2018 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025-26 մրցաշրջանը։ Նա թիմի հետ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը 2020 թվականին։ Լրագրող Շամս Չարանիայի խոսքով՝ խաղացողը մտադիր է շարունակել իր կարիերան NBA-ի մեկ այլ ակումբում։