Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում. պահեստում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում պահեստ է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր է ժամանել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն մինչև այս պահը բժշկի կարիք չի զգացվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։
Այրվել է մոտ 150 քմ ծածկի տակ եղած 200 խորանարդ մետր ներքնակի հումք։
Հրշեջներն այս պահին իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախները հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սեփականատիրոջ ինքնությունն ու հրդեհի հանգամանքները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։