211652_close_icon
views-count385 դիտում article-date 13:51 05-07-2026

Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

Հայաստանի Հանրապետության անկախության վերահաստատումից չորս տարի անց՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Այս օրն առիթ է վերարժևորելու յուրաքանչյուրիս դերը սահմանադրական արժեքների պահպանման և դրանց գործնական իրացման գործում։

Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Արդարադատության համակարգի առաջնահերթ խնդիրն է նպաստել, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու երաշխիքները լինեն ոչ միայն հռչակված, այլև իրական և հասանելի յուրաքանչյուր մարդու համար։

Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը՝ այն կանոնների և սկզբունքների ընտրությունը, որոնց հիման վրա ապրում, համագործակցում և կազմակերպում ենք մեր հանրային կյանքը։

Այն մեծ առաքելություն ունի ձևավորելու ոչ միայն պատասխանատու պետություն, այլև պատասխանատու հասարակություն, որտեղ իրավունքի նկատմամբ հարգանքը, փոխադարձ վստահությունն ու հանրային պատասխանատվությունը դառնում են համակեցության բնական հիմք։

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ»,- գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր