«Ամիօ» բանկի Աբովյանի կառավարչի հողազավթման փորձը կանխվեց բնակիչների և Աբովյանի քաղաքապետի շնորհիվ. Առաջիկայում, ժողովրդի խնդրանքով, մարզպետարանն ու քաղաքապետարանը իրականացնելու են բարեկարգման աշխատանքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին տարիներին Կոտայքի մարզում մարզպետ Ահարոն Սահակյանի և Աբովյան խոշորացված համայնքում քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ կառավարության ֆինանսավորմամբ հսկայական աշխատանքներ են իրականացվել մարզում՝ ճանապարհաշինարարության ոլորտում, բարեկարգվել ու ստեղծվել են բակային հատվածներ, խաղահրապարակներ, կանաչ գոտիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանի գլխավորությամբ Աբովյան քաղաքում ազատվել են մեծ թվով զավթված տարածքներ, որոնց տերերը տարիներ շարունակ իրենց զոռբայությամբ այդ ամենը իրենցով էին արել՝ անհարմարություններ ստեղծելով բնակիչների համար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում Աբովյան քաղաքում Կոտայքի մարզպետի և Աբովյանի քաղաքապետի գլխավորությամբ սկսվելու են քաղաքի բակային հատվածներում բարեկարգման աշխատանքներ, որի սկիզբը դրվել է տարիներ առաջ։
Առաջիկայում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասում, Հատիսի 63 և հարակից շենքերի մեծ թվով բնակիչների խնդրանքով, իրականացվելու է բարեկարգում և ծառատունկ, որտեղ ստեղծվելու է նաև խաղահրապարակ։
Մինչդեռ այդ տարածքի վրա աչք էր տնկել «Ամիօ» (նախկին «Հայբիզնեսբանկ») բանկի Աբովյանի կառավարիչը, ով գաղտագողի անգամ այցելել էր այդ վայր, կարմիր ներկով գծանշումներ էր արել, ապա դեպքի վայր էր ժամանել տեխնիկա, որպեսզի սկսի շինաշխատանքներ, և միայն բնակիչների աղմուկի արդյունքում, ովքեր «Ամիօ» բանկի այդ կառավարչի ախորժակի մասին տեղեկացրել էին Աբովյանի քաղաքապետարան ու քաղաքապետի արագ արձագանքի արդյունքում, կասեցվեց ապօրինի գործունեությունը։
Դեռ այն ժամանակ SHAMSHYAN.com -ը այդ մասին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, և այդ ապօրինի հողազավթման մասին տեղեկացել էին «Ամիօ» բանկում, ու թե արդյոք «Ամիօ» բանկի ղեկավարությունը ինչ զրույց էր ունեցել բնակիչներին անհանգստություն պատճառող իր մասնաճյուղի կառավարչի հետ, անհայտ է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANSHYAN.com - ը ապրիլի 16-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։
Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի Հատիսի 63 և հարակից շենքերի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին շենքի բակում և փորձում էին կանխել ինչ-որ քաղաքացու կողմից բակում կանաչ գազոնի հարևանությամբ փորման աշխատանքների կատարումը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Այսօր առավոտյան նկատեցինք, որ ինչ-որ մեկը տրակտորով ու հատուկ տեխնիկայով եկել է մեր բակ ու փորձում է ըստ իր քմահաճույքի, ավտոտնակի համար հիմքեր փորել։ Մեր հարցին, թե ինչու է նման հակաօրինական գործողություններ անում, այդ տղամարդն անընդհատ պատասխանում էր, թե տարածքն իր սեփականությունն է ու մենք իրավունք չունեք խոչընդոտելու, որ ինքն իր ավտոտնակը կառուցի։ Լրիվ մեծն Թումանյանի ասած «էս սարն իմն է, էս ծառն իմն է» իրավիճակ։
Տեսնելով, որ այս տղամարդն այնուամենայնիվ զորբայությամբ փորձում է իր սև գործն անել, շատ արագ մի քանի հոգով գնացինք Աբովյանի քաղաքապետարան, որտեղ մեզ անմիջապես ընդունեց քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ներկայացրեցինք խնդրին ու հայտնեցինք, որ ամբողջ թաղամասը դեմ է ավտոտնակի կառուցմանը։ Փոխարենը կողմ ենք, որպեսզի տարածքն էլ ավելի բարեկարգվի։
Քաղաքապետը, լսելով մեզ, նախ հայտնեց, որ առաջին անգամ է լսում, որ նման տարածքում ուզում են ավտոտնակ կառուցվել, ինչը սակայն իր կողմից նույնպես կարգելվի, և տեղում նա հանձնարարական տվեց քաղաքապետարանի համապատասխան բաժնի պաշտոնյային, ով մեզ հետ գալով մեր բակ, կարգադրեց, որպեսզի այդ տղամարդը չփորձի աշխատանքներ իրականացնել»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ ավտոտնակ կառուցողը Հայաստանում հայտնի բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ է և իրենք մինչև վերջ պայքարելու են որպեսզի այդ «վայ» կառավարիչն իր սև գործը չանի և շնորհակալություն էին հայտնում Աբովյանի քաղաքապետին, փոխարենը զայրացած իրենց խոսքն էին ուղղում ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետին ու համայնքային ոստիկաններին, որ հենց նրանք պետք է կանխեն նման ապօրինի կառույցների ու կառուցապատողների գործողությունները։ Մինչդեռ համայնքային ոստիկանները կամ «ուղտի ականջում քնած են», կամ էլ կառավարչի հետ միլիպետը լեզուն է գտել։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի