211652_close_icon
views-count382 դիտում article-date 12:15 07-07-2026

Փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, ռիսկերի արդյունավետ կառավարման վրա․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն օրերս մասնակցել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի նախաձեռնած «Նորացող աշխարհատնտեսական իրողություններ․ Հայաստանի տնտեսական դիմակայությունը» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նա։ 

«ՔԴԵԴ ակումբում հետաքրքիր քննարկում ունեցանք համաշխարհային տնտեսության փոփոխվող պայմաններում Հայաստանի տնտեսական դիմակայունության, արտահանման դիվերսիֆիկացման, առևտրի դյուրինացման, մաքսային ռիսկերի կառավարման և նոր շուկաներ մուտք գործող բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման շուրջ։ 
 
ՊԵԿ-ը իր մեծ ներդրումն ունի այս ուղղություններով` թիրախում ունենալով ձևավորել ժամանակակից մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, արտահանողների և ներմուծողների համար հարմարավետ թվային պլատֆորմներ, խելացի մաքսային վերահսկողության, տարբեր երկրների հետ ինտեգրված տվյալների փոխանակման և օրիանապահ արտահանողների փոխճանաչման համակարգեր: 

Համոզված եմ՝ փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, արդյունավետ ռիսկերի կառավարման և պետություն–բիզնես ամուր գործընկերության վրա։ Մեր նպատակն է, որ մաքսային ծառայողը դառնա ժամանակակից թվային տեխնոլոգիաներ կիրառող վերլուծաբան և ռիսկերի կառավարիչ, իսկ մաքսային մարմինը՝ արագ, թափանցիկ և արտաքին առևտրի զարգացմանը նպաստող ժամանակակից ինստիտուտ։ 

Նման մասնագիտական քննարկումները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացմանն ուղղված համատեղ լուծումներ գտնելու համար»,- ասվում է գրառման մեջ։ 

Նմանատիպ նյութեր