Օտար մարմնի հեռացում բրոնխից․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը
«Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը՝ օտար մարմինը հեռացնելով բրոնխից։
Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը:
Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 61-ամյա տղամարդ՝ կայուն հազի, շնչարգելության (դժվարաշնչության) և օդի պակասի զգացողության գանգատներով։
Պացիենտին անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Կատարված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ԿՏ) արդյունքում աջ միջանկյալ բրոնխի լուսանցքում հայտնաբերվել է օտար մարմին։
Ախտորոշումը հաստատելու և խնդիրը վերացնելու նպատակով շտապ կարգով իրականացվել է ֆիբրոբրոնխոսկոպիա (FBS):
Միջամտության ընթացքում պարզվել է, որ բրոնխը խցանող օտար մարմինը ընկույզի միջուկ է։
Շնորհիվ կրծքային վիրաբույժ Վահե Սալնազարյանի և բժշկական կենտրոնի բուժանձնակազմի օպերատիվ, հմուտ ու պրոֆեսիոնալ գործողությունների՝ օտար մարմինը հաջողությամբ և անմիջապես հեռացվել է բրոնխոսկոպիայի միջոցով:
Հաշված րոպեների ընթացքում հաջողվել է վերականգնել պացիենտի բնականոն շնչառությունը և փրկել վերջինիս կյանքը: Բուժառուի վիճակը գնահատվում է բավարար: