Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում, Մայակովսկի բնակավայրի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից, կրակի դեմ պայքարել են քաղաքացիներն ու հրշեջների 2 հաշվարկ, բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ Հուլիսի 11-ին`խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ժամը 04։34-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները։
Հրշեջների շնորհիվ տանիքի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 06։11-ին, մարվել՝ 06:20-ին. տուժածներ չկան։
Տեղում Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։