ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ford»-ի օրինախախտ վարորդը, ով Հրազդանի կիրճում «առյուծ էր կտրել», ՊԾ Երևանի գնդի հետախուզական խմբի պարեկների կողմից հայտնաբերվեց ու ենթարկվեց վարչական պատասխանատվության և զրկվեց 4 տուգանային միավորից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում գործում է նաև հետախուզական խումբ, որի պարեկները վերջին ամիսներին հայտնաբերել և ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցներ։
Հետախուզական խմբի պարեկները շատ հաճախ հայտնաբերում են ավտոմեքենաներ, որոնց մասին նրանց տեղեկությունը փոխանցում են ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակներից ու հետախուզական խմբի պարեկները այդ ավտոմեքենաները տեղափոխում են «պլաշչադկա» և մեծ թիվ են կազմում նաև հանրությանը հայտնի անձինք, որոնք իրենց վեր դասելով օրենքից, խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ մտածելով, որ կմնան անպատիժ։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 15-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Հրազդանի կիրճում «Ford» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։ Անգամ երբ նրան զգուշացրել են, որ իր արած խախտումով նախ վտանգում է իր, ապա մյուս վարորդների կյանքը, քմծիծաղ է տվել ու լկտիաբար պատասխանել՝ «լավ եմ անում»։
Այսօր՝ հուլիսի 16-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են օրինախախտ այդ «լավ անող, իրեն լավ տղու տեղ դրած» վարորդին, ում նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման ակտ. այն է՝ «վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը շրջանցելու հետ»։
Բացի վարչական տուգանքից նա զրկվել է նաև 4 բալ տուգանային միավորից։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է «Ford»-ի վայ վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։