211652_close_icon
views-count1309 դիտում article-date 09:50 19-07-2026

Հայ ժամկետային զինծառայողը հաղթել է Վրաստանում անցկացված շախմատի մրցաշարում

Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները լավագույն եռյակում են․ տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի Facebook-ի էջից։

Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր:

Նշենք, որ Ալեքսը ներկայում ժամկետային զինծառայող է։

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները»,- ասված է հաղորդագրությունում։

Հավելենք, որ միջազգային մրցաշարին մասնակցել է 9 երկրի 500 շախմատիստ:

 

Նմանատիպ նյութեր