211652_close_icon
views-count577 դիտում article-date 15:53 19-07-2026

Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է ռուսական հարվածներից

Ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ «Լուկյանովկա» մետրոյի կայարանի շրջանում տեղի ունեցած պայթյունի հարվածային ալիքի պատճառով վնաս է հասցվել դեսպանատան շենքին։

Վնասվել են ապակեպատումները, առաստաղին ճաքեր են առաջացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ զինված ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձակում՝ 40 րոպեում կիրառելով մոտ 40 բալիստիկ հրթիռ և 12 «Ցիրկոն» գերձայնային հրթիռ։ Կա 1 զոհ, 13 տուժած։

 

Նմանատիպ նյութեր