Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության ոլորտում 29 երկրների մասնակցությամբ կոալիցիա ստեղծելու մասին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը ձևավորում է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համագործակցության կոալիցիա, որին մասնակցում են 29 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Ղազախստանը և Ինդոնեզիան։
ՉԺՀ նախագահն առաջին անգամ անձամբ ելույթ է ունեցել երկրի գլխավոր տեխնոլոգիական միջոցառման՝ Շանհայում անցկացվող Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում (World Artificial Intelligence Conference)։
Իր ելույթում Սի Ծինփինը կոչ է արել խթանել արհեստական բանականության ոլորտում ավելի բաց մշակումներն ու միջազգային համագործակցությունը։
«Արհեստական բանականության զարգացումը պետք է վերածվի միջազգային համագործակցության սիմֆոնիայի»,- հայտարարել է Չինաստանի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել օրենքներ և կարգավորումներ, ստեղծել տեխնոլոգիական մշտադիտարկման, վաղ նախազգուշացման և օպերատիվ արձագանքման համակարգեր։
«Դա կօգնի ամրապնդել անվտանգության սահմանները, կանխել չարաշահումներն ու չարամիտ օգտագործումը, ինչպես նաև ապահովել, որ արհեստական բանականությունը մշտապես մնա մարդու վերահսկողության ներքո»,- նշել է Չինաստանի նախագահը։