ԱՄՆ ՌՕՈՒ-ն ցամաքային ՀՕՊ համակարգ է փնտրում՝ բազաները հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար
ԱՄՆ Ռազմաօդային ուժերը սկսել են զենիթահրթիռային համալիրի որոնումները՝ սեփական ռազմական օբյեկտները թևավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար:
Նախաձեռնության նպատակն է «բացահայտել արդյունաբերական այն գործընկերներին, որոնք ունակ են տրամադրել լուծում՝ ցամաքային արձակման կայանքի բազայի վրա ԱՄՆ Ռազմաօդային ուժերի օբյեկտները պաշտպանելու համար», ասվում է գերատեսչության հրապարակած Տեղեկատվության հարցման (RFI) մեջ:
Հարցման մեջ ներկայացված պահանջների ցանկը նշում է ՀՕՊ այնպիսի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որն ունակ կլինի հետ մղել ամենատարբեր տեսակի սպառնալիքներ: Թևավոր հրթիռների կալանման հետ մեկտեղ, Ռազմաօդային ուժերը պահանջում են, որ համալիրները կարողանան ոչնչացնել բոլոր կարգերի անօդաչու թռչող սարքերը՝ 1-ին խմբից (առավելագույն թռիչքային քաշը 9.5 կգ-ից պակաս) մինչև 5-րդ խումբ (առավելագույն քաշը 600 կգ-ից ավելի):
Դա նշանակում է, որ մեկ համակարգը պետք է հաղթահարի սպառնալիքների ամբողջ սպեկտրը՝ փոքր դրոն-կամիկաձեներից մինչև Global Hawk-ի չափեր ունեցող հսկայական անօդաչու թռչող սարքերը:
Նախաձեռնությունը առաջ է քաշվել այն ֆոնին, երբ Մերձավոր Արևելքում ամերիկյան և դաշնակցային ռազմաբազաները ենթարկվել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հզոր հարվածներին:
Իրանական խոցման միջոցները ոչնչացրել են ամերիկյան արժեքավոր E-3 Sentry (AWACS) հեռահար ռադարային հայտնաբերման և կառավարման ինքնաթիռը, վնասել են առնվազն հինգ KC-135 լիցքավորիչ ինքնաթիռներ Սաուդյան Արաբիայի ավիաբազաներում և շարքից հանել են ՀՕՊ մի շարք ռադարներ: