Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավելի քան 10 ժամ անց ավարտվել է․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավելի քան 10 ժամ անց ավարտվել է։ ԲՀԿ առաջնորդին կրկին տարել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։
«Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է կատարվել։ Մենք հարցեր ունեինք Իրանի քաղաքացուն, որը տուժող է ճանաչվել։ Նրան բազմաթիվ հարցեր էինք տալիս։ Ըստ էության, այդ հարցերը չենք էլ ավարտել, մանրակրկիտ հարցեր էինք տալիս, որոնց վարույթն իրականացնող մարմինը չէր էլ անդրադարձել։ Տեսնում ենք, որ հիմք են ընդունվել նրանց դատարկ հայտարարությունները, իբրև թե Գագիկ Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Բոլոր հանգամանքները փաստում են, որ հենց իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել»,– ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։