Իսրայելում հայտարարել են, որ Թուրքիայի հետ պատերազմը «կարող է սկսվել արդեն վաղը»
Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Շիկլին զգուշացրել է Թուրքիայի կողմից աճող սպառնալիքի մասին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Թուրքական բանակի հետ ծովում ուղղակի բախումն այլևս անհնարին սցենար չէ, դա կարող է տեղի ունենալ արդեն վաղը առավոտյան»,- նշել է նա:
Նախարարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է «մոլեռանդության» մեջ՝ հրեական պետության հասցեին հնչեցրած քննադատության պատճառով:
Նա ընդգծել է, որ ինչ-որ պահի Իսրայելը փաստացի փրկել է Էրդողանի կյանքը՝ իսրայելցի բժիշկ ուղարկելով նրա քաղցկեղը բուժելու համար:
Շիկլին Էրդողանին անվանել է «բռնապետ» և «Հիտլերի ու Սինվարի համադրություն»: