211652_close_icon
views-count328 դիտում article-date 17:09 23-07-2026

Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ԱԺ 9–րդ գումարման առաջին նիստին մասնակցելու հրավեր չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Վեհափառն այս պահին դեռևս հրավեր չի ստացել»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։

Նմանատիպ նյութեր