Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
Աճել է նորագոյացություններից մահերի թիվը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։
2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում մահվան հիմնական պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Դրանց հետևանքով մահացել է 5486 մարդ, ինչը մահվան բոլոր դեպքերի 52,3 տոկոսն է։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հիվանդություններից մահերի թիվը նվազել է 6,4 տոկոսով։
Միաժամանակ նորագոյացություններից մահերի թիվն աճել է 6 տոկոսով՝ 2110-ից հասնելով 2237-ի։ Դրանք կազմել են մահերի 21,3 տոկոսը՝ 2025 թվականի 18,9 տոկոսի դիմաց։