Տոկաևի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ
Այս հակամարտության (ռուս-ուկրաինական) բնույթը շատերի, այդ թվում նաև մեզ համար, այնքան էլ հասկանալի չէ։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդել են լրատվամիջոցները։
«Ենթադրենք, եթե եղել է հակամարտություն, այդ թվում՝ սառեցված հակամարտություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ապա այդ հակամարտության էությունն ու ծագումը մեզ համար լիովին պարզ էին, դրանք խոր պատմական արմատներ ունեին։ Բայց այստեղ դա հասկանալը շատ դժվար է, և ես գիտեմ, որ դուք Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում դրսևորել եք դիվանագիտական առավելագույն ճկունություն։ Գուցե այս հակամարտությունն արդեն արժե սառեցնել և վերադառնալ ստամբուլյան «երկու զրո» բանաձևին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել»,- նշել է նա։