Ուկրաինայի ԶՈՒ-ն Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա. կա զոհ
Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումից զոհ կա, հայտնում են Թեհրանից:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, փոխանցում է Reuters-ը։
Թեհրանը նավի վրա հարձակումն ագրեսիա է որակել և հայտարարել, որ պաշտպանելու է իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ Կիևին մեղադրելով ուկրաինական պատերազմն ընդլայնելու փորձերի մեջ։
Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը, Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։