211652_close_icon
views-count2275 դիտում article-date 13:56 26-07-2026

Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ լայնածավալ պատերազմի վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ լայնածավալ պատերազմի վերսկսումը, հաղորդել է LCI հեռուստաալիքի լրագրող Սոնյա Դրիդին։

Հարցին, թե արդյոք նա դիտարկում է Իրանի հետ լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությունը, Թրամփը պատասխանել է. «Եթե մենք չստանանք այն, ինչ ուզում ենք, 100%-ով, ապա, իհարկե»։

Հարցին, թե արդյոք նա ուղերձ ունի եվրոպացի դաշնակիցներին, Թրամփը պատասխանել է. «Նրանց բախտը բերել է, որ նրանք ինձ նման ընկեր ունեն»։

 

Նմանատիպ նյութեր