211652_close_icon
views-count403 դիտում article-date 14:18 26-07-2026

Ռումինիան բողոք կներկայացնի Ռուսաստանին՝ օդային տարածքի խախտման համար. Նիկուշոր Դան

Ռումինիան բողոք կներկայացնի Ռուսաստանին՝ օդային տարածքի խախտման համար։ Երկրի տարածքում խոցվել է 3-րդ ԱԹՍ-ն։ Նման գործողություններն անընդունելի են:

Այս մասին սոցցանցի էջում գրել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը:

«Այսօր առավոտյան՝ ժամը 10:13-ին, Ռումինիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Սուլինա-Կիլիա հատվածում՝ Ռումինիայի տարածքային ջրերի վրա, խոցել է ևս մեկ անօդաչու թռչող սարք»,- գրել է նա Facebook-ում։

ԱԹՍ-ի խոցման մասին հայտնել է նաև Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սա վերջին օրերին Ռումինիայի օդային տարածքում խոցված արդեն երրորդ անօդաչու թռչող սարքն է։

«Երեկ և այսօր խոցված անօդաչու սարքերի առնչությամբ հետաքննություն է իրականացվում»,- հավելել է Ռումինիայի նախագահը։

 

Նմանատիպ նյութեր