Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ռումինիայի ԱԳՆ
Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն՝ երկրի օդային տարածք ներխուժած երրորդ անօդաչու սարքի խոցումից հետո, հայտնում է Reuters-ը»:
«Ռումինիան կշարունակի վճռականորեն պաշտպանել իր ինքնիշխանությունը և օդային տարածքը, բայց այս սադրանքները պետք է դադարեցվեն»,- իր Facebook-ի էջում գրել է Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու Միրուտան։
Ռումինիայի իշխանություններն այսօր հայտարարեցին, որ F-16 կործանիչը երրորդ ռուսական անօդաչու թռչող սարքն է խոցել:
Երկրի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է. «Անթույլատրելի է, որ Ռուսաստանը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրամիության օդային տարածք է»։